Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հարմարավետ» թռիչք

«Հարմարավետ» թռիչք
10.05.2025 | 13:28

Նիկոլ Փաշինյանը այսօր թռել է Կապան. Կապանի քաղաքապետը Փաշինյանին դիմավորողների մեջ չի եղել: Նիկոլը հայտարարել է, որ շատ հարմարավետ թռիչք էր՝ ընդամենը 45 րոպե տևողությամբ։

Կապանի օդանավակայանը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ցանկացած պահի կարող են գնդակոծել այդ օդանավակայան իջնող կամ այնտեղից բարձրացող ինքնաթիռները։

Ահա և հարմարավետ վիճակը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ